Բրիտանական լրագրողը Սիրիայում միայն նորմալ կյանք է տեսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 17:19

Բրիտանական լրագրողուհի Լիզզի  Ֆելանը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը այնպիսին չէ, ինչպես ներկայացնում  են որոշ ԶԼՄ-ներ:   Սիրիական հեռուսատեսությանը տված հարցազրույցում Ֆելանը պատմել է, որ Սիրիայում ուղևորության ժամանակ ինքը նորմալ կյանք է տեսել, հաղորդել է   “Россия 24”-ը:

Լրագրողուհին  հավատացրել է , որ Դամասկոսում տեղաշարժվելը միանգամայն  անվտանգ է , փողոցներում չկան հակակառավարական միջոցառումներ: Ընդհակառակը,  ինքը տեսել է  իշխանության կողմնակիցների մեծ ցույց:

Սիրիայում բարդ իրավիճակ է ստեղծվել դեռ անցյալ տարվա գարնանից: Ընդդիմությունը, երբեմն զինված ,պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի  հրաժարականը, որի ընտանիքը Սիրիան  ղեկավարում է  վերջին երեսուն տարին : Առճակատման ժամանակ , որոշ տվյալների համաձայն,  զոհվել է 4000մարդ:

 

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply