Ավտոպատահար Վանաձորում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2012 16:21

Հունվարի 15-ին`ժամը 21.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հայք հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. առկա է վառելիքի արտահոսք և հնարավոր է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված պայմաններում բախվել են «Աուդի» մակնիշի (վարորդ`Դավիթ Խաչատրյան) 24 ՍՍ 239 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի (վարորդ`Արկադի Սահակյան) 79 ՍP 999 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Դ.Խաչատրյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

 

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply