ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ կին է ղեկավարելու
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 23, 2009 13:46
ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործադիր խորհրդի անդամները երեքշաբթի քվեարկել են ՄԱԿ–ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում Ֆրանսիայում Բուլղարիայի դեսպան Իրինա Բոկովայի ընտրվելու օգտին: Այդպիսով` միջազգային այդ խոշորագույն կազմակերպությունն առաջին անգամ կին Է ղեկավարելու:
Իրինա Բոկովան, ով 1976 թ. ավարտել Է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
Աշխատել Է ՄԱԿ–ին առընթեր Բուլղարիայի մշտական ներկայացուցչությունում, գլխավորել երկրի արտգործնախարարությունը: Վերջին ժամանակներս Բուլղարիայի դեսպանն Էր Փարիզում և մշտական ներկայացուցիչը` ՅՈՒՆԵՍԿՕ–ում:
Նա տիրապետում Է ռուսերենին, ֆրանսերենին, իսպաներենին, անգլերենին:
Ներկայում ՅՈՒՆԵՍԿՕ–ն միավորում Է 193 պետություն: Եվս 6 երկիր կազմակերպության ասոցիացված անդամներ են: Հենց այս կազմակերպությանն Է պատկանում համաշխարհային մշակույթային ժառանգության գլխավոր պահպանողի դերը:






Facebook
Tweet This
Email This Post
