Ապօրինի ծառահատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 15:32
__|
Հունվարի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը և հայտնել, որ Հաղարծինի անտառամասից հաճարենի են հատել:
Ծառահատումը կատարելու համար նույն օրը, ժամը 17.50-ին, բերման են ենթարկվել Թեղուտ գյուղի երկու բնակիչներ` «ՈւԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներով:
Մեքենաները բարձված են եղել առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութով:
«ԳԱԶել»-ի թափքից հայտնաբերվել է նաև բենզասղոց և կացին:
Կատարվում է հետաքննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
