Մեկ օրում երկու պատահար Երասխ-Երևան ճանապարհին`մի հոգի մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 16, 2012 15:27

Հունվարի 15-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի գոտուց և բախվելբետոնե սյանը:
Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը` Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արայիկ Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս երկու ուղևորները մարմնականվնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Հունդայի Սոնատա»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:
Վթարի հետևանքով վարորդը և երկու  ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply