Այսօր տարվա ամենատխուր օրն է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 15:21
Մեծ Բրիտանիայի Կարդիֆի համալսարանի գիտնականները կիրառելով իրենց իսկ մշակած «երջանկության բանաձևը» , հունվարի 16-ը ճանաչել են տարվա ամենադեպրեսիվ օր: Այսօր շատ մարդիկ կզգան հետտոնական ու հետծննդյան ունայնություն, նրանց այն համոզմունքն ու միտքը կայցելի, որ մոտ ժամանակներում հաճելի քիչ բան կլինի:
Վատ տրամադրության հիմնական պատճառը սառը եղանակն է, կուտակված պարտքերը, չվճարված վարձերը, ինչպես նաև` մինչև աշխատավարձը 2 շաբաթ ժամանակահատվածը:
«Բոլոր թվարկված գործոնները հունվարի երրորդ շաբաթը դարձնում են ամենատխուրը»,-ասում են նրանք: Ըստ գիտնականների` դժբախտության մաթեմատիկական բանաձևը բաղկացած է 7 տարրից. եղանակ, պարտք, անցած Ծննդյան տոներ, ամանորյա խոստումներից հետո անցած ժամանակ, շարժառիթի պակաս, անհետաձգելի որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:






Facebook
Tweet This
Email This Post
