Խանութի գողերը հայտնաբերվել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 15:20
|
Հունվարի 13-ին ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մի խանութի դրամարկղից գողացել են 70.000 դրամ և ծխախոտ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 17-ամյա Սարգիս Մ.-ն և նրան հասակակից Ալեքսանդր Հ.-ն ու Աղասի Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
