Միխայիլ Մուրադաշվիլու արկածները Երևանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 16, 2012 15:10

Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, կողոպուտներ կատարելու կասկածանքով, Ավան համայնքում գտնվող «Գրանդ Քենդի» խանութի մոտից բերման էին ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1979 թ. ծնված Միխայիլ Մուրադաշվիլուն:
Նա խոստովանել էր, որ կողոպուտներ է կատարել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի տարածքում:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին պարզվել է, որ Մուրադաշվիլին 2011 թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 շենքի մոտ բացահայտ հափշտակել է 21-ամյա մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել է 75.000 դրամ և բջջային հեռախոս:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրադաշվիլու գործողություններից տուժած մյուս քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply