Ավտոպատահարներ `Հրազդան կիրճում, Սևան-Երևան ճանապարհին, խաչմերուկում , մերկասառույցի հետևանքով և այլն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 15:08
Հունվարի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, իրար են բախվել «ԳԱԶԵԼ» և «Տոյոտա Կարոլա» մակնիշի ավոտմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա Կարոլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մետաղյա ճաղավանդակներին և հայտնվել կամրջի տակով անցնող խողովակների վրա:
Կատարվում է քննություն:
Հունվարի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է «Տրոյա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով տաքսու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են
հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
Հունվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Ալագյազ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 16-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա-Ա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա-Բ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 3.6 կմ-ին, մերկասառույցի հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
