Իրանի հարցում Հայաստանը կողմ է խաղաղ կարգավորմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2012 15:07

Հայաստանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ կարգավորելու օգտին. Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը միշտ խոսել և  խոսում է Իրանի շուրջ ծավալվող իրադրության և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերին խաղաղ ճանապարհով լուծում տալու մասին` հիմնված  երկխոսությունների ու բանակցությունների վրա»,- ասաց Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով` ՀՀ-ն  այս դիրքորոշումը հայտնել է նաև  ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Հայաստան կատարած այցի ժամանակ:

 

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply