Զարմանալի արդյունավետություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 16, 2012 14:09

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում անզիջում պայքար է ծավալվել:

Կանանց մրցաշարում կայացած  5 տուրից հետո իր օգտին միայն հաղթանակներ է գրանցել Մարիա Կուրսովան: Զարմանալի արդյունավետությամբ` վաստակած 5 միավորով նա գլխավորում է աղյուսակը: 4 միավոր ունի Աննա Հայրապետյանը:

Տղամարդկանց մրցաշարում լավագույն ցուցանիշն ունի Հրանտ Մելքումյանը, որը 5 հնարվորից հավաքել է 3,5 միավոր: 3-ական միավոր են ձեռք բերել  Արտաշես Մինասյանը և Տիգրան Պետրոսյանը:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply