ՄԱԿ-ի քաղաքական բանավեճում հայ-թուրքական հարաբերությունների քննարկման կետ չկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2009 14:27

makԱյսօր Նյու Յորքում` ՄԱԿի կենտրոնակայանում, համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում սկսվում Է պետությունների ու կառավարությունների ղեկավարների ընդհանուր քաղաքական բանավեճը:

Քննարկումներին, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը, կմասնակցեն 120-ից ավելի նախագահներ, միապետներ ու վարչապետներ, 3 փոխնախագահ, 8 փոխվարչապետ և արտաքին գործերի 55 նախարար:

Ծրագրվում Է, որ այսօր ՄԱԿի ամբիոնից համաշխարհային հանրակցությանը կդիմի նաև ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման: Շատերը սուր բանավեճ են սպասում նրա և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև, որի ելույթը նույնպես ծրագրված Է սեպտեմբերի 23-ին: Անակնկալներ են սպասվում նաև Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ելույթից. սեպտեմբերի սկզբին ՄԱԿին առընթեր ԱՄՆի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը նույնիսկ նախօրոք գնդապետին խնդրել Է ձեռնպահ մնալ ԱՄՆին հասցեագրված հարձակումներից:

Այսօր, ինչպես վկայում Է ՄԱԿի նախնական ցուցակը, ի թիվս այլոց պետք Է ելույթ ունենան նաև ՌԴի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բոլորի ելույթը չպետք Է գերազանցի 15 րոպեն:

ՄԱԿի կենտրոնակայանում ընդհանուր քաղաքական քննարկումների բացման հաջորդ օրը տեղի կունենա Անվտանգության խորհրդի գագաթնաժողովը` նվիրված զինաթափման և զանգվածային բնաջնջման զենքի չտարածման հարցերին:

Նստաշրջանի օրակարգում հայթուրքական հարաբերությունների քննարկման կետ չկա. այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` «Արմենպրես»ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի` Նյու Յորքում` Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի ընթացքում, կքննարկվի հայթուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: «Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարող են անդրադառնալ այդ խնդրին, սակայն օրակարգում նման կետ եւ հատուկ քննարկում նախատեսված չէ»,-ասել է Բալայանը:

Թուրքական զանգվածային լրատվամիջոցները կրկին տարածել են, որ նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Բալայանը նշել է, որ միայն կարող է հաստատել, որ ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-29-ը կգտնվի Նյու Յորքում:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply