Եղանակները կցրտեն, իսկ ԱԻՆ-ում աշխատանքները թեժանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2012 12:20

Հունվարի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարին ներկայացվեց ԱԻՆ Փրկարար ծառայության նոր կառուցվածքի նախագիծը։ Առաջիկա օրերին Փրկարար ծառայության նոր կառուցվածքի մասին որոշման նախագիծը կներկայացվի Կառավարություն։

Նախարար Երիցյանը ուշադրություն հրավիրեց հատուկ խմբերի` կինոլոգների, սակրավորների, պայթեցնողների, ստեղծման ու զարգացման կարևորությանը, ինչպես նաև մարզերի հետ աշխատանքների շարունակական ակտիվացմանը։

Նախարարին զեկուցվեց, որ սկսվել է ԱԻՆ աշխատակազմի առաջին բուժօգնության հմտությունների ուսուցումը։ Նախարար Երիցյանը կարևորեց նման ուսուցման կազմակերպումը, նշելով, որ առաջին բուժօգնության դասընթացներ պետք է անցնեն Նախարարության բոլոր աշխատակիցները` սկսած Նախարարից։

Նախարարին զեկուցվեց, որ առաջիկա երկու օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն արդեն հունվարի 18-ին`օրվա երկրորդ կեսից  սպասվում է ձյուն, ինչպես նաև օդի ջերմաստիճանի նվազում։

Արդեն սկսվել է ԱԻՆ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ամփոփումը, և փետրվարի սկզբին Նախարարությունը պատրաստ կլինի ներկայացնելու վերջնական հաշվետվությունը։

Հունվարի 20-ին անցյալ տարվա աշխատանքները կամփոփի Լեռնային Ղարաբաղի Փրկարար ծառայությունը։ Գործընկերների տարեկան հաշվետվության ներկայացմանը կմասնակցի նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը` ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանի գլխավորությամբ։


 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply