Գարի Կասպարովն առաջ է անցնում Անատոլի Կարպովի հետ շախմատի մրցամարտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2009 14:19

Իսպանիայի Վալենսիա քաղաքում իրենց շախմատային մրցավեճն սկսեցին աշխարհի նախկին չեմպիոններ Գարի Կասպարովն ու Անատոլի Կարպովը: «Արագ» շախմատի առաջին պարտիայի 24-րդ քայլին սպիտակներով խաղացող Կարպովը 24-րդ քայլին սպառեց խաղաժամանակը և իրեն պարտված ճանաչեց: Իսկ ահա, երկրորդ հանդիպման պամանակ սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Կասպարովը հնարավորությունը ձեռքից բաց չթողեց. նա սուր գրոհ ձեռնարկեց մրցակցի արքայի վրա, և անհուսալի դիրքում Կարպովը կրկին սպառեց խաղաժամանակը: Այսպիսով, մրցամարտում 2:0 հաշվով առջևում է Կասպարովը: Մրցակիցները կանցկացնեն «արագ» շախմատի ևս 2 հանդիպում, ապա կխաղան կայծակնային 8 պարտիա:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply