Թողարկվել է «Ուշու» նոր հուշադրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2012 12:09


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը “Մենամարտի արվեստը” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է   “Ուշու” արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են  Չինաստանում գտնվող Շաոլին վանքի գլխավոր մուտքը և հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011, որից  վերև և ներքև կիսաշրջագծով մակագրված է “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” և “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրաշուրթով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ,  որոնք ցուցադրում են ուշու մարզաձևին հատուկ շարժումներ: Աջ և ձախ կիսաշրջագծով մակագրված է “ՈՒՇՈՒ” և “WUSHU”:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

 

Անվանական արժեքը     1000 դրամ

Մետաղը և հարգը                         արծաթ, 9250

Զանգվածը                           28,28 գ

Տրամագիծը                                    38,61 մմ

Դրամաշուրթը                            ատամնավոր

Որակը                                              պրուֆ

Տպաքանակը                                  մինչև 5000 հատ

 

 

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply