Կրթաթոշակների հատկացման մրցույթ`ուսանողների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 16, 2012 11:20

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին եւ երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

• միակողմանի ծնողազուրկ ուսանող,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

• հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի ուսանող,

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների եւ ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,

• պատշաճ վարքագիծ դրսեւորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երեւան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքում (http://heh.am):

Նշենք, որ 2011թ. նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի առաջին կուրսում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ունեցող 600 ուսանողների հատկացրել է կրթաթոշակներ։

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply