Թուրքիան տարածաշրջանն աղետի է տանում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 10:52
Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հայտարարել է, որ Անկարան միջամտում է Իրաքի ներքին գործերին եւ տարածաշրջանը ներքաշում աղետի ու նոր փորձանքների մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով թուրքական CNNTurk-ը, Մալիքին նման խիստ արձագանքն արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` Իրաքի ներքին խնդիրներին եւ ավտորիտար դատական համակարգին վերաբերող հայտարարություններ անելու կապակցությամբ:
Իրաքյան «El-Hurra» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մալիքին զգուշացրել է Թուրքիային` չմիջամտել իրենց ներքին գործերին:
«Թուրքիայի կողմից արված վերջին հայտարարությունները բացահայտ միջամտություն են մեր ներքին գործերին: Անկարայի նման պահվածքը մեզ համար անսպասելի էր: Մենք թույլ չենք տա, որ որեւէ երկիր միջամտի Իրաքի ներքին գործերին: Թուրքիան մի դեր է ստանձնել, որը տարածաշրջանի համար աղետ, նոր փորձանք եւ ներքին պատերազմ է բերելու: Սակայն, արդյունքում դրանից Թուրքիան ինքն է տուժելու, քանի որ այդ երկրում բազմաթիվ էթնիկ խմբեր եւ կրոնական ուղղություններ կան», -համոզմունք է հայտնել է Իրաքի վարչապետը:






Facebook
Tweet This
Email This Post
