Արթուր Ջավադյանը մասնակցելու է «Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 10:38
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինասական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին:
Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն






Facebook
Tweet This
Email This Post
