Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչը վստահվել է սպասարկել մրցավար Կարեն Նալբանդյանին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2009 14:10

Կարեն Նալբանդյանը կվարի ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի եզրափակիչը, որ կկայանա սեպտեմների 24-ին: Նրան կօգնեն մրցավարներ Արշակ Կնյազյանը և Էրիկ Արևշատյանը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տիգրան Հովսեփյանը: Սոպերգավաթի եզրափակչի Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Փաստորեն, կմրցեն Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջատար և ետնապահ թիմերը:

Ի դեպ, Նալբանդյանը 4-րդ պաշտոնիայի դեր կկատարի հոկտեմբերի 14-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Ղազախստան հանդիպման ժամանակ: Հայաստանի մրցավարական բրիգադը կգլխավորի Արարատ Ճաղարյանը: Նրա օգնականները կլինեն նաև Վանիկ Սիմոնյանն ու Արման Ղուշչյանը:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply