Մանչեստրում գողերը բանկոմատի տակ թունել են փորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 9:11

Բրիտանական Մանչեստրում ոստիկանությունը փնտրում է հանցագործներին, որոնք 30-մետրանոց թունել են փորել խանութում տեղադրված բանկոմատի տակ,  ապա դրանից գումար  գողացել: Թունելը սարքավորել են լույսով ու հենապատերով. այն սկսվել է   խանութի ետևում գտնվող երկաթուղային թմբից, անցել ավտոկայանատեղով ու  ամրակառույցով: Նրանց հաջողվել է քանդել 38 սմ-անոց բետոնը` մինչ կհասնեին բանկոմատին: Ոստիկաններն ասում են, որ նման հանցագործություն չեն հիշում. ամենայն հավանականությամբ, դրան նախապատրաստվել են երկար:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply