Ռումինիայում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 8:58

Բուխարեստում ու Ռումինիայի մյուս քաղաքներում  շարունակվում են բողոքի ցույցերը` անցած տարի Ռումինիայի իշխանությունների ընդունած խիստ տնտեսության միջոցառումների դեմ:

Ցույցերն արդեն 4 օր է ինչ ընթանում են: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախարարների կաբինետի ու երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնաթողությունը, որն իշխանության գլուխ է անցել 2004-ից:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի քան 10 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումների ժամանակ: Օրինապահները կիրառել են արցունքաբեր գազ` ցուցարարներին ցրելու նպատակով:

Գլոբալ տնտեսական ճգնաժամից խստորեն տուժած Ռումինիան ընդհանուր առմամբ ԱՄՀ-ից ու ԵՄ-ից  20 մլրդ եվրո վարկ է ստացել 2009-ին, հիմա եկել է պարտքերը  մարելու ժամանակը:

 

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply