Չինաստանում ավտոմայրուղու վրա 40 կմ-անոց խցանում է գոյացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 8:34

Հարավային Չինաստանում պետական նշանակության  ավտոմայրուղու վրա մերկասառույցի պատճառով 40կմ-անոց խցանում  է առաջացել, ինչի հետևանքով միանգամից մի քանի տեղ ճանապարհային պատահար է եղել: Խցանման մյուս պատճառը չինական լուսնային օրացույցով  Նոր տարվա տոնակատարություններն են: Չինացիները շտապում են այն անցկացնել ընտանիքում: Սովորաբար այս ճանապարհով օրական երթևեկում է 4-5 հազար միավոր տրանսպորտային միջոց: Սակայն այս անգամ այնտեղ հավաքվել է 16 հազար ավտոմեքենա:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply