Կալիֆոռնիայում զանգվածային սպանություն է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 8:23

Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքի բնակարաններից մեկում զանգվածային սպանություն է կատարվել: Բնակարանում 4 զոհի դի է հայտնաբերվել, որոնցից 2-ը` երեխայի: Վիրավորվել է նաև մեկ տղամարդ, որի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ոստիկաններին կանչել են տեղի բնակիչները` հայտնելով տարօրինակ աղմուկի մասին: Բնակարանի մոտ օրինապահները հայտնաբերել են դանակահարության հետքերով մի տղամարդու, իսկ բնակարանում` 20-ից բարձր  տարիքի կնոջ դիակ,  30 տարեկան տղամարդու  ու մեկուկես և 3 տարեկան երեխաների դիակներ: Բոլորը մահացել են հրազենային վնասվածքից:

Մի վարկածի համաձայն, կինը սպանել է  երեխաներին, ապա դանակահարել ամուսնուն, կրակել տղամարդուն, որի մարմինը հայտնաբերվել է բնակարանում և ինքնասպան եղել: Ով է տղամարդը մարդասպան-կնոջ համար` դեռևս չի ճշտվում:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply