Թագավորների դաշտավայրում գտել են հին եգիպտական երգչուհու դամբարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2012 22:21

Եգիպտական և շվեյցարական հնագետները Թագավորների դաշտավայրում հայտնաբերել են մի երգչուհու դամբարան, ով ելույթ է ունեցել Կարնակի տաճարում: Այդ մասին հաղորդում է  Associated Press –ը ` հղում կատարելով Եգիպտոսի հնությունների նախարարության ներկայացուցիչ Մանսուրա Բորայկին:

Ծառայողի խոսքով, դա թագավորների դաշտավայրի միակ դամբարանն է, որտեղ թաղված է ոչ փարավոնյան ընտանիքից կին:  Եղած տվյալների համաձայն,  երգչուհու անունը Նեմես Բաստետ էր, որը ամենայն հավանականությամբ կնոջը ապահովում էր աստվածուհի Բաստետի հովանավորությունը, ով կատվի տեսքով կանացի գեղեցկության աստվածուհին էր :

Ինչպես հաղորդում է  «Ալ-Ահրամ»  թերթը, հնագետները Նեմես Բաստետի  դամբարանը  դասել են  22-րդ դինաստիայի ժամանակաշրջանին  (945-715 թ.թ.մեր թվարկությունից առաջ):

Հավանական է` նա եղել է Ամոն Ռա աստծո քրմի դուստրը և այդ աստծո պատվին երգեր է կատարել:

Նեմես Բաստետի  դամբարանը պատահական են հայտնաբերել, երբ հնագետները ուսումնասիրել են հարևան դամբարանը: Գիտնականները կարծում են , որ Նեմես Բաստետի  դամբարանը կառուցվել է երգչուհու մահից 400 տարի առաջ, բայց ում համար է այն նախատեսված եղել,  առայժմ հայտնի չէ:

Թագավորների դաշտավայրը Եգիպտոսի ամենաարժեքավոր հուշարձաններից է: Այստեղ  է նաև  1922թ. հայտնաբերվել Թութանհամոն փարավոնի դամբարանը:

 

 

Դիտվել է 1538 անգամ:
Print Friendly

Leave a Reply