Գաբրիել Սարգսյանի երկրորդ հաղթանակը՝ շախմատի Անտվերպենի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2009 13:40

Բելգիայի Անտվերպեն քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա պարտության մատնեց անգլիացի Դեյվիդ Հաուելին:

Սարգսյանը վաստակել է 3 միավոր և սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ միասին բաժանում է է 3-4-րդ տեղերը: Առաջատարն Իսրայելի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին է՝ 4 միավոր: Նրանից կես միավորով հետ է մնում ֆրանսիացի Էթյեն Բաքրոն: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply