Ահմադինեժադի մամլո քարտուղարը դատապարտվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2012 21:50

Իրանի նախագահի մամլո քարտուղար Ալի Աքբար Ջավանֆեքրը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման`  երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վիրավորելու համար:

Ինչպես հաղորդել է «Fars» գործակալությունը, նրան արգելվել է զբաղվել լրագրությամբ հինգ տարվա ընթացքում:Ըստ BBC-ի` դատավճիռն ավելի շուտ պետք է դիտարկել մարտին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախագահ Ահամադինեժադի եւ նրա հակառակորդների միջեւ իշխանության համար պայքարի համատեքստում:

 

NEWS.am

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply