ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2012 18:36

ՌԴ  ԱԳՆ –ն անհանգստացած է Գուանտանամոյի ռազմական բազայի հատուկ բանտի իրավիճակով.  «Տասնյակ տարիներ նրա պատերի միջով անցել են 779 բանտարկյալներ, ովքեր չեն ստացել ռազմագերու կարգավիճակ: Նրանցից  600 ազատ են արձակվել, երկար նստելով և չստանալով մեղադրանք, ութը մահացել են, վեցը դատապարտվել ռազմական հանձնաժողովների կողմից»: Արտաքին քաղաքական գերատեսչության կայքի հաղորդագրության մեջ նշվում է , որ դեռ 171 բանտարկյալներ   պահվում են «իրավական վակուումում և նրանց հետագա ճակատագիրը  լիովին անհայտ է»:

«Ընդ որում,  ԱՄՆ-ի գործընկերներն  արդեն մեկ տարի է` հրաժարվում են ընդունել  Գուանտանամոցիների, պատճառաբանելով բանտի կրճատման առաջընթացի բացակայությունը, փաստաթղթից  մեջբերում  է ИТАР-ТАСС-ը :

«Այսպիսի իրավիճակը աննախադեպ է նորագույն պատմության մեջ, հատկապես ,որ նմանատիպ պայմաններում Աֆղանստանում երեք հազար մարդ է պահվում: Դա ցույց է տալիս ԱՄՆ-ի միջազգային իրավունքի կոպիտ խախտման մասին»:

 

 

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply