Ավստրիայում անօթևանը գտել և տիրոջն է հանձնել յոթ հազար եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2012 16:47

Վիեննայում  անտուն Հերման Շլյահերտը տիրոջը վերադարձրեց 7000 եվրոյով ծրարը, որ նա գտել էր փողոցում: Այդ մասին հունվարի 14-ին հաղորդել է  Kurier-ը:

48-ամյա Շլյահերտը դեկտեմբերի  26-ի երեկոյան`  կաթոլիկական ծննդյան օրերի  հաջորդ օրը, տեսել է մայթին ընկած ծրար ` 500 եվրոյանոց թղթադրամներով :   Այդ պահին նրա գրպաններում կար ընդամենը   80 եվրացենտ և դատարկ  ծխախոտի տուփ: Շլյահերտը գտածոն տարել է ծանոթ  սոցիալական աշխատողին, որն էլ այն փոխանցել է ոստիկանությանը:

«Ես ոչ մի րոպե չմտածեցի,-խոստովանել է անտունը` պատասխանելով  հարցին, թե  միտք չի ունեցել արդյոք փողը յուրացնելու:- Դա կլիներ   գողություն»:

Հերման Շլյահերտը  ապրում է կացարանում և բուժվում է ալկոհոլիզմից: Մի քանի տարի առաջ նա ազատազրկման է դատապարտվել:

Ինչպես նշում է  Kurier-ը, գտած գումարը նրա համար իսկը ժամանակին էր, քանի որ սոցիալական կացարանի ձեռք բերման նախնական գումարը 1500 եվրո է:

Այդ ընթացքում Վիեննայի ոստիկանությունը փոխանցեց փողը օրինական տիրոջը: Տեղեկություն,  թե նա ինչ որ կերպ շնորհակալ է եղել Շլյահերտին  գտածի համար, չկա:

 

 

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply