Լաս-վեգասում հայտնի դարձավ «Միս Ամերիկա» տիտղոսակիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2012 15:36

«Միս Ամերիկա»  մրցույթի  դափնեկիր է դարձել Վիսկոնսինայի 23-ամյա բնակչուհի Լորա Կեպլերը (Laura Kaeppeler), հաղորդում է  Associated Press-ը:Գեղեցկության մրցույթի հաղթողի անունը հրապարակվեց հունվարի  14 –ի գիշերը` Լաս Վեգասում:

Ժյուրիի անդամների առջև ելույթ ունենալիս Կեպլերը պատմել է , որ մտադիր է լոգոպետ դառնալ` ստանալով համապատասխան կրթություն: Մրցույթում  հաղթելու համար նա կստանա 50 հազար դոլար կրթաթոշակ:

ԱՄՆ-ի վիցե միս է դարձել Օկլահոմայից Բետի Թոմսոնը, երրորդ տեղը զբաղեցրել է Նյու-Յորքից  Քեյտլին Մոնտը: Մրցույթին մասնակցում էին  53 աղջիկ`50 նահանգից, ամեն նահանգից ` մեկը: Մասնակցում էին նաև Կոլումբիայի դաշնային շրջանից, Պուերտո Պիկոյից և Վիրգինյան կղզիներից:

Անցյալ տարի «Միս Ամերիկա» կոչումը ստացավ 17-ամյա Թերեզա Սկենլանը, ով մրցույթի պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրն էր: 

 

 

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply