Արթուր Աբրահամը հաղթեց` նոկաուտի ենթարկելով Ֆարիասին,լուսանկարներ, տեսանյութ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 15, 2012 8:36
Գերմանիայի Օֆֆենբուր• քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում քիչ առաջ ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասի մենամարտը: Աբրահամը Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց:”Ակնհայտ էր, որ Ֆարիասը փորձել էր լավ պատրաստվել այս մենամարտին, բայց չէ որ ես նույնպես երկար ժամանակ, շատ ջանքեր ու եռանդ էի գործադրել: Խոստումս կատարեցի` դիտարժան մրցելույթ եւ հաղթանակ: Ինձ համար նոր հաղթանակների մեկնարկը տրված է: Ինչպես արդեն ասել եմ` հենց այս տարի` 2012-ին, կրկին վերանվաճելու եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ուժի, ոգու, կամքի եւ մտքի հաղթանակ բոլորիդ”,- նշում է Արթուր Աբրահամը:
Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):


















Facebook
Tweet This
Email This Post
