Հայաստանի ազատ ոճի հավաքականի ըմբիշների ձախողումը շարունակվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2009 13:15

Շվեդիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը ևս անհաջող էր մեր երկրի ներկայացուցիչների համար: Մեկնարկային օրն ահաջողության էին մատնվել 55, 66, 96 կգ քաշային կարգերում հանդես եկած Միհրան Ջաբուրյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Էդգար Ենոքյանը: Նրանց բախտին արժանացան և չկարողացան մեդալ նվաճել նաև Արթուր Առաքելյանը (60 կգ), Հարություն Ենոքյանը (84 կգ), Ռուսալան Բասիևը (120 կգ):

Այսօր փորձության հերթը 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանինն է: Այս մարզիկը շնորհալի է, սակայն մրցավայր ուղևորվելուց առաջ ազատ ոճի ըմբշամարռտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախ»-ին հայտնել էր, որ մարզիկը ծնկահոդի լուրջ վնասվածք ունի: Մնում է սպասել, որ այն չի խանգարի, և Մարկոսյանը կկարողանա շտկել դրությունը՝ թեկուզ մեկ մեդալ բերել մեր հավաքականին:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply