Փրկարարները «Կոստա Կոնկորդինա»-ի վրա գտել են երկու կենդանի մնացած մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2012 9:01

Իտալիայի ափերի մոտ խորտակված «Կոստա Կոնկորդինա»զբոսանավը հետախուզող փրկարարները գտել են նավի վրա փրկված երկու հոգու, հաղորդում է Agence France-Presse:

Մոտ  35 փրկարար ու հրշեջ փորձել են հասնել կիսախորտակված նավի երկու տախտակամած ներքև գտնվող տղամարդուն ու կնոջը: Արդյունքում նրանք կարողացել են հասնել նավասենյակում գտնվող մարդկանց, հաղորդում է  Reuters –ը հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ հաղորդվել է , որ պատահարի հետևանքով մինիմում երեք հոգի զոհվել է և ևս 40 –ը համարվում են անհետ կորած:

Իտալական ճամփորդական նավը շաբաթ գիշեր, հունվարի  14 –ին Տոսկանայի ափերի մոտ ծանծաղուտին էր նստել:   «Կոստա Կոնկորդինա»-ն հատակում խոշոր ճեղքվածք է ստացել, որից հետո վերցրել է ափի ուղղությունը: Հետագայում  նավը ամբողջովին անցելէ ջրի տակ:

«Կոստա Կոնկորդինա» -ի նավապետ Ֆրանկո Սկետինոն պնդում է, որ իր նավը չի շեղվել իր ճանապարհից և հարվածել է ժայռերին, որոնք քարտեզի վրա նշված չեն եղել: Հարցաքննությունից հետո նրան Իտալիայի դատախազության պահանջով ձերբակալել են:

Խորտակման պահին նավի վրա եղել 4,2 հազար մարդ:

 

Հ.Գ.«Այս պահի դրությամբ առաջնային է փրկել մարդկանց, փրկարար աշխատանքներ են ընթանում, իսկ մնացած մանրամասները, այդ թվում և ուղևորների քաղաքացիությունը, պարզ կլինի առաջիկայում. ճշտում են: »,-նշել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով, թե արդյո՞ք Միջերկրական ծովում խորտակվող Costa Concordia կրուիզային հսկա նավում ՀՀ քաղաքացիներ կային:

 

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply