Երեւանի քաղաքապետը հետեւել է Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարի հերթական փուլին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 14, 2012 17:18

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել են  Հայաստանի շախմատի ակադեմիա եւ հետեւել են երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան հունվարի 8-ից մեկնարկած հուշամրցաշարի 8-րդ փուլին: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մինչև 18 տարեկանների խմբում պայքարում են հանրապետության հանրակրթական եւ շախմատի մասնագիտացված դպրոցներից շուրջ 500 տղաներ ու աղջիկներ:Հուշամրցաշարի մյուս մասնակցիները  Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու  Իրանի լավագույն շախմատիստներն են. նրանց շարքում նաեւ չորս գրոսմայստերներ: Մրցաշարի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին: Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, կվաստակեն Հայաստանի շախմատի ակադեմիայի ձմեռային հավաքներին մասնակցելու իրավունք  եւ կստանան դրամական պարգեւներ:Այցի վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով նախաձեռնությունն ու կարեւորելով շախմատի դերը պատանինների մտավոր զարգացման գործում, զրուցել է նաեւ ծնողների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply