Թայվանի գործող նախագահը հայտարարել է ընտրություններում հաղթանակելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2012 22:12

Թայվանի գործող նախագահ Մա Ինցզյուն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակելու մասին:  Քվեաթերթիկների 80%-ի մշակման արդյունքում արդեն պարզ է դարձել, որ  Ման առաջատար է` 51,5 % ձայնով: Նրա գլխավոր հակառակորդը Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության նախագահ Ցայ Ինվենն է` 45,7%-ով: 3-րդ մասնակցի օգտին քվարկել է ընտրողների 3%-ից ավելի քիչ: Մա Ինցզյուն  “Հոմինդան” կուսակցության նախագահն է ու իշխանության գլուխ է անցել 2008-ից: Ինչպես և սպասվում է, ընտրությունների արդյունքներից է կախված Թայվանի ու Չինաստանի հարաբերությունները, որը չի ճանաչում կղզի պետության անկախությունը: Մա Ինցզյունի ղեկավարման ժամանակ Պեկինի հետ հարաբերությունները բավականաչափ բարելավվել են, մասնավորապես. իրականացվում են օդային հաղորդակցություններ, ստորագրվել են առևտրային փոխհամաձայնություններ:

 

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply