Ինչու են կանայք ճակատի մազափունջը կտրում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | January 14, 2012 21:37

Իհարկե, կանայք տարբեր են լինում . տարբեր է  հասակը, մազերի գույնն ու ձևը, դրանց քանակը: Ամենի մասին կարելի է անընդհատ խոսել, ինչ արժեն, օրինակ բութ շիկահերների, կատաղած թխահերների կամ էլ սեքսուալ կարմրահերների մասին պատմությունները: Սակայն կա մի հնարավորություն էլ` ավելի լավ հասկանալու ընտրյալի բնավորության մասին: Խոսքը ճակատի մազափնջի մասին է:

Առաջ չընկնեք, գովերգելու բացճակատ կանանց. Իբր` բաց ճակատը խոսում է բաց հոգու  ու մաքուր մտքերի մասին, կամ էլ թե` աչքերն ունքերի ու մազափնջի տակ պահող կանայք գաղտնիքներով ու անակնկալներով լի են: Ամեն ինչ հակառակն է: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել նաև մեկ այլ առանձնահատկության վրա, որքան մարդը հոգով թեթև, լավ ու հեշտ է ապրում, այնքան բաց գույն ունեն նրա ներկած մազերը: համապատասխանաբար, որքան մուգ գույն են ստանում կնոջ մազերը, այնքան նա ավելի վճռական է տրամադրված իր կյանքի փոփոխությունների հանդեպ:

Ծայրահեղ, սակայն հանդիպող դեպք է, երբ շիկահերը մեկ գիշերում վերածվում է թխահերի:Տղամարդիկ, աչքաթող մի արեք այս հանգամանքը, չէ որ նման կերպ  կնոջ փխրուն հոգեկանը բոլոր հնարավոր միօջոցներով օգնություն է աղերսում: Մազերի գույնը կտրուկ փոխելը լուրջ ահազանգ է. չէ որ սկյուռները միանգամից չեն քաչալանում, իսկ կանայք էլ գույնը չեն փոխում:

Ի դեպ, կինը մազերը  լավ կյանքից չէ, որ կտրում է: Չէ որ մազերը հիշողություն են, ուժ, էներգիա: Երբ կինը կտրում է իր երկար մազերը, նա փաստորեն մի գործողություն է կատարում, որը խոսում է կյանքը նորովի սկսելու մասին: Ուրեմն, նա ցանկանում է մոռանալ հինը ու այսուհետ  հին սխալները թույլ չտալ:

Ահազանգ է մազերի ոչ միայն գույնը, այլև չափը. Որքան կարճ, այնքան` սարսափելի:

Ճակատի մազափունջը. Կարևորագույն հարց է կարևորագույն քայլ կնոջ կյանքում:  Չէ որ մազերը կարելի է կտրել 5 րոպեում, սակայն մազափունջը երկարացնելու համար առնվազն 10 ամիս կպահանջվի: Ով է առանց մազափնջի կինը. երկնային հրեշտակ: Բարձր կամ էլ ոչ այնքան բարձր ու բաց ճակատը վկայում է խելքի ու մաքուր մտքերի մասին: “Մերկացած” աչքերն իրենց վրա են սևեռում հայացքը: Թվում է` ամեն ինչ հրաշալի է, սակայն կինն առանց մազափնջի` նույնն է թե կատուն առանց եղունգների թաթի:

Գրագետ մազափունջը ծածկում է ոչ միայն ունքերը, այլև քթարմատը: Այն կնոջը հանելուկային տեսք է  հաղորդում ու խորիմաստության տպավորություն ստեղծում, եթե նույնիսկ դրա տերը առևտրից այն կողմ չի կարողանում երևակայել ու դատել:

Մազափունջը վճռականություն է հաղորդում կնոջը: Սթիվեն Քինգն իր վեպում գրում է.”Շատ համարձակություն է հարկավոր կնոջը, որ դառնա շիկահեր”, կարելի է հավելել, “հարյուրապատիկ դժվար է մազափնջով շիկահեր դառնալը”:

 

Դիտվել է 2634 անգամ:
Print Friendly

Leave a Reply