Տոսկանայում խորտակված նավի համար մեղադրում են անձնակազմին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2012 20:16

Ողբերգությունից 2 ժամ առաջ զբոսաշրջային նավում հոսանքամատակարարման անսարքություն է նկատվել, սակայն նավը միևնույն է, դուրս է եկել ծով: “Կոստա Կոնկորդիա” ուղևորատար նավի ջրասույզ լինելը շաբաթ գիշերը մի քանի հազար մարդու մահվան պատճառ կդառնար անսարքության ու հրամկազմի անհամաձայնության հետևանքով:  Բաց ծով դուրս գալուց մի քանի ժամ առաջ  դեռևս նկատված անսարքությունն ամենևին էլ  հրամանատարին չխանգարեց ճանապարհ ընկնելու հրաման տալ: Ըստ ամենայնի,նավը շատ է մոտեցել ափերին, իսկ այդ տեղանքի ստորջրյա կտրտվածքը ժայռակերտ խութեր են: Վթարի պատճառներից մեկը համարվում է  հրամանատարության անուշադրությունը կամ էլ նավիգացիոն սարքերի սխալը, ինչի պատճառով լայները բախվել է խութերին ու ճեղքվել, ապա աստիճանաբար լցվել ջրով ու թեքվել: Ուղևորների տարհանումը նույնպես չեն կարողացել ժամանակին կատարել: Փրկանավակներն ուշ են իջեցրել ջուրը,  իսկ հետո, ուժեղ կողաթեքման պատճառով դա էլ է անհնար դարձել: Ուղևորների մեջ խուճապ է սկսվել. շատերը վախենալով, որ այդպես էլ նավակներին չեն հասնի, թռել են սառը ջրի մեջ:  Նավում 4229 մարդ կար, որոնցից 1029-ը` անձնակազմի անդամներ: Ներկայումս  տուժածների մասին ճշգրիտ տվյալներ չկան: Փրկարարները շարունակում են նավի տարբեր սենյակներում 70 խեղդվածների որոնումը: Ուղևորների մեջ իտալացիներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ ու ռուսներ են եղել: Էքսկուրսային լայների վրա 1500 նավասենյակ, 4 լողավազան, 5 ռեստորան և 13 բար կար: Կատարվածի վերաբերյալ  լայների տերերը մեկնաբանություններից հրաժարվում են:

 

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply