Լիբիայում շրջանառությունից հանելու են Քադաֆիի դիմապատկերով դրամները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2012 19:23

Լիբիայում շրջանառությունից հանվում են Մուամար Քադաֆիի պատկերով 50 դինարանոցները, որն ամենախոշոր դրամական արժեքով նիշն  է համարվում: Կենտրոնական բանկի ղեկավար Սեդիկ Օմար ալ-Կաբիրայի  խոսքով, այդպիսով նրանք փորձում են սպանված բռնակալի բոլոր հետքերը վերացնել: Լիբիացիները 2012-ի մարտի 15-ից սկսած կարող են բանկերում այդ դրամական արժեքը փոխարինել այլ դրամով: 50-դինարանոց թղթադրամը դրամական ամենամեծ միավորն է, որը հավասարաժեք է 40 դոլարին: Դրա վրա պատկերված  է Լիբիայի նախկին առաջնորդը` արևային ակնոցներով ու բեդվինների ոճով գլխանոցով: Նրա պատկերով է նաև 20-դինարանոցը, որը սակայն , դեռևս շրջանառությունից չի հանվի, ասել են Կենտրոնական բանկից:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply