Costa Concordia նավում հայերի գտնվելու մասին տեղեկություններ դեռ չկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2012 16:08

Դեռևս տեղեկություններ չկան Միջերկրական ծովում խորտակվող Costa Concordia զբոսաշրջային նավում ազգությամբ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ կան, թե ոչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Իտալական իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն տրամադրել չեն կարողանում, քանի որ առաջնային է նավում գտնվող մարդկանց փրկարական աշխատանքների իրականացումը:

Costa Concordia նավը կեսգիշերի մոտ սկսել է խորտակվել Իտալիայի ափերի մոտ, այս պահին փրկարար աշխատանքները շարունակվում են: Այս ողբերգությունը համաշխարհային ԶԼՄ-ներն արդեն անվանել են «մերօրյա Տիտանիկ». մարդիկ թռնում էին ջուրը, փորձում էին լողալով հասնել ափին: Նախնական տվյալներով` նավում գտնվել է 4 հազար 259 մարդ: Տեղեկություններ կան 6-ի զոհվելու մասին, 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, տասնյակներն անհետ կորել են:

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հռոմում Ռուսաստանի դեսպանատանը ստեղծվել է օպերատիվ խումբ, որը կփորձի տեղեկություններ ստանալ նավում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վիճակի վերաբերյալ: Նախնական տեղեկություններով, նավում են գտնվել 120-ից ավելի ռուսախոսներ:

 

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply