Իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ «վեցյակի» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2009 13:03

Իրանական միջուկային հիմնախնդրի լուծման շուրջ միջնորդների «վեցյակի» արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Ժնեւում. այս մասին երեքշաբթի ՄԱԿի կենտրոնակայանում հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:

Նա հայտարարել Է, թե չի ակնկալում, որ Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ կարտահայտվեն Թեհրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանմանը, եթե նա չհրաժարվի ռազմական միջուկային ծրագրից:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել Է, որ ամենայն հավանականությամբ հանդիպումը Թեհրանի ներկայացուցիչների մասնակցությամբ կանցկացվի Թուրքիայի տարածքում:

«Վեցյակի» անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply