Հայաստանի ձյուդոյիստները ձախողվեցին «Մաստերս» մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 14, 2012 15:46

Ղազախստանի Ալմա Աթա քաղաքի մարզապալատում կազմակերպված ձյուդոյի «Մաստերս» միջազգային մրցաշարում  անհաջողության մատնվեցին Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) և Արմեն Նազարյանը (66 կգ): Նրանք, պարտվելով Մոնղոլիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներին, դուրս մնացին պայքարից:

Այս ստուգատեսում ուժերն էին չափում Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակի ամեն քաշային կարգում 1-16-րդ հորիզոնականներում գտնվող մարզիկները:

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply