Տերյան-Իսահակյան խաչմերումում մեքենաներ են բախվել, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2012 14:32

Հունվարի 14-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել «1-03» ծառայության դիսպետչերը և ճանապարհային ոստիկանության օպերատիվ հերթապահը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 21074» մակնիշի Տ4436 պետհամարանիշի (պատկանում է «Տրոյա» տաքսի ծառայությանը) և «ԲՄՎ-525» մակնիշի 07 PO 007 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Երևանի բնակչուհիներ, 1982 թ. ծնված Էմմա Վարդանյանին և 1983 թ. ծնված Քրիստինե Եղիկյանին «1-03» ծառայության բրիգադը տեղափոխել է Մ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ըստ բժիշկների, տուժածների վիճակը բավարար է:

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply