Ակսել Բակունցի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 14, 2012 13:58

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր Ակսել Բակունցի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անվանի երաժիշտ-մանկավարժի հոգեհանգիստը տեղի կունենա Երեւանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում` հունվարի 14-ին` ժ. 18.00-ին, իսկ հրաժեշտի արարողությունը` հունվարի 15-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` ժ. 12.00-14.00:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ, Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը կյանքից հեռացավ 65 տարեկան հասակում:

Ակսել Բակունցը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 22-ին Երեւանում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` կոնտրաբասի դասարանում: Տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները:

«Հայհամերգի» գեղարվեստական ղեկավարն է եղել: 2006 թ.  արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010 թ.  պարգեւատրվել է  ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

 

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply