Հայաստանի չեզոքությունը տարածաշրջանում լարվածության շուրջ արդարացված է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2012 13:00

Իրանի շուրջ ռազմական բախումների մասին վաղ է խոսել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ բարդ իրադրություն է ստեղծվել Իրանի շուրջ: «Մի կողմից կան հանգամանքներ` Ամերիկյան ռազմատորմի մոտենալը, Իրանի կողմից զորավարժությունները Աֆղանստանի սահմանի մոտ, որոնք վկայում են` ռազմական բախման մոտալուտ վտանգի մասին: Սակայն կան մի քանի քաղաքական իրադրություններ, որոնք վկայում են, որ  ռազմական բախումը կհետաձգվի»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ռազմական բախման դեպքում Իսրայելը միայնակ եւ թեկուզ  իր դաշնակիցներով  կարող է Իրանին լուրջ պարտության մատնել: Իրանը գրեթե շատ քիչ բան կունենա հակազդելու: Փորձագետի խոսքով` Իրանը Իրաք չէ. նա ի վիճակի է տարածաշրջանը ներքաշել բախումների մեջ, քանի որ ունի  լծակներ` սկսելու տարածաշրջանի բախումների սրումը:

«Հայաստանն իր դիվանագիտական  խողովակներով փորձում է  թուլացնել լարումը: Սակայն իրադրությունն այնպիսին է, որ Հայաստանը  եւ որեւէ այլ երկիր չի կարող կանգնեցնել որեւէ բան»,-նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Հայաստանը այժմ ակտիվ չեզոքություն է պահում, որն էլ ճիշտ է եւ արդարացված:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply