Դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումները Բեռնում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 14, 2012 13:47

Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ փոխանակեց Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում:

Նույն օրը դեսպան Ազնավուրն աշխատանքային հանդիպում ունեցավ հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply