Կաքավի ապօրինի որս է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2012 13:36

Հունվարի 13-ին` ժամը 17.05-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Միրզախան» կոչվող տարածքից կրակոցների ձայներ են լսվում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Կոլյա Ա.-ին, 1990 թ. ծնված Գևորգ Ղ.-ին և նույն թվականին ծնված Մաթևոս Ս.-ին:

Պարզվել է, որ Կոլյա Ա.-ն իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ-17» մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կատարել է կաքավի ապօրինի որս:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հրացանն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply