Ադրբեջանցիները 2012-ի 1-ին օրը հրադադարի ռեժիմը խախտել են 90 անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2012 13:30

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, 2012թ. մեկնարկային օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները դրսևորել են առանձնակի ակտիվություն: Միայն դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և օրվա ընթացքում ադրբեջանական բանակի դիրքապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 90 անգամ՝ ՊԲ-ի առաջնագծի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման նկատելի ակտիվություն է արձանագրվել նաև անցած շաբաթվա ընթացքում: Մասնավորապես շփման գծի հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը օգտագործել է գնդացրային և դիպուկահար զինատեսակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, տուրք չտալով ադրբեջանական բանակի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply