Մամեդյարովը եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2009 12:48

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը եւ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, ՄամեդյարովՍեմնեբի հանդիպումը տեղի Է ունեցել ԱՄՆ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցի շրջանակներում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության հեռանկարները:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply