Հայաստանը 2011թ-ը կամփոփի 4.6 տոկոս տնտեսական աճով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2012 13:03

2011 թվականի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության եւ տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականությունների հաշվեկշռված իրականացմամբ: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը,այս մասին է նշված ՀՀ ֆինանսների նախարարության  նախորդ տարվա վերաբերյալ արված հաշվետվությունում: Վերջինիս համաձայն` 2011թ-ի տնտեսական աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կկազմի շուրջ 4.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 105.7 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2011թ-ի արդյունքներով կկազմի շուրջ 3 հազար 201 ԱՄՆ դոլար: Արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.7, իսկ ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերինը` 1.6-ական տոկոսային կետ: Անկում կարձանագրվի միայն շինարարության ոլորտում: Նախորդտարում պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցներիեւ արտաբյուջեի) կազմել են 825.36 մլրդ. դրամ` 2010 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.5 տոկոսով: Պետբյուջեի ծախսերը, առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների ու արտաբյուջեի, կազմել են 890.1 մլրդ դրամ` 2010թ-ի նկատմամբ աճելով 6.5 տոկոսով: Բյուջեի պակասուրդը, առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի եւ արտաբյուջեի, 2011թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 1.7 տոկոսը` նախորդ տարվա 2.9 տոկոսի դիմաց: Ըստ գնահատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 3.3 տոկոս, նախորդ տարվա 5 տոկոսի եւ նախատեսված 3.9 տոկոսի դիմաց:

 

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply