Արթուր Աբրահամի մենամարտը` այսօր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 14, 2012 12:49

Գերմանիայում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` արգենտինացի Պաբլո Ֆարիասի կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Պաբլո Ֆարիասը` 75.3 կգ:

Հիշեցնենք, որ մենամարտը կայանալու է այսօր` Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է  Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով 01:30-ին: Արթուր Աբրահամի մրցակից  23-ամյա  Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասը իր կարիերայի ընթացքում ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն:

Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին,  Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից  պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

 

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply