Ահմադինեժադը Ֆրանսիայի ԱԳ նախարարին մեղադրել է Իրանի անկարգություններին օժանդակելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2009 12:22

«Ֆրանս-2» ֆրանսիական պետական հեռուստաալիքով եթեր հեռարձակված հարցազրույցում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներին մեղադրել Է Իրանում տեղի ունեցած անկարգություններին օժանդակելու մեջ:

«Մենք ափսոսում ենք նրանց գործողությունների համար, ովքեր անկարգություններ հրահրեցին Իրանում: Այդ հարցը տվեք «Ամերիկայի ձայն» եւ «ԲիԲիՍի» հեռուստաալիքներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին, որոնք մարդկանց ապստամբելու Էին դրդում»,-ասել Է Ահմադինեժադը:

Լսելով այս պատասխանը՝ հեռուստալրագրողը Իրանի նախագահին հարցրել Է, թե, ըստ նրա, Ֆրանսիայի արտգործնախարարը արդյոք մեղավոր չԷ նաեւ ցույցերից մեկի ժամանակ Նեդա անունով աղջկա զոհվելու համար, որի ճակատագրի մասին մանրամասն հաղորդում Էին արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: «Այո, նա եւս մեղավոր Է դրանում»,- պատասխանել Է Իրանի նախագահը:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply